Երբ մեկ բառով կարող ես վերջ դնել ամեն ինչին, մոռանաս անցյալդ ու նոր կյանք սկսես, բայց կյանք, որն ապրում է անցյալով, ինչքան էլ դու չցանկանաս դա: Քեզ թվում է' հանճար ես ու հասկանում ես ամեն ինչ: Իրականում' անճար ես եւ ոչինչ էլ չես հասկանում: Դեպքեր, դեմքեր' բազում ու անհամար, կեղծ եւ անկեղծ, թարս ու շիտակ: Իրավիճակ, երբ ուղեղիդ ծալքերն են ուղղվում, որից էլ սկսում է գլուխդ ցավել: Լավ հիշողություններ, ցավալի իրականություն: Անտրամաբանական քայլեր, որոնց մեջ, չգիտես ինչու, տրամաբանություն ես փորձում գտնել: Ինչու՞, ախր ինչու՞ է ամեն ինչ այսքան սեւ, երբ քո պատկերացրածով այն ճեփ ճերմակ պետք է լիներ: Մտածում ես, որ ամենաճիշտ տարբերակը մահն է, սակայն երբ մի փոքր էլ ես խորանում, տեսնում ես' դա դեռ վերջը չէ եւ նույնիսկ ուժ չունես սեփական մահդ ապրելու համար: Մնում է մի բան անել' հագնել վարդագույն ակնոցներդ եւ կյանքին նայել պայծառ գույներով: