Ինչպես ՀՅԴ-ն, այնպես էլ Վահան Հովհաննիսյանը դեմ չեն, որ վերջինը դեսպան նշանակվի։ Այսօր այս մասին լրագրողներին ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Զարմանալի է, որ ՀՅԴ-ն շարունակ քննադատում է իշխանության արտաքին քաղաքականությունը, բայց սիրով համաձայնում է, որ իր ղեկավար գործիչն իրականացնի նույն այդ սխալ քաղաքականությունը:
Այսքանից հետո՝ դժվար է մտածել, որ ՀՅԴ-ն առաջարկն ընդունել է հայրենասիրական մղումներով, որովհետեւ չեմ հիշում որեւէ դեպք, երբ դեսպանը կարողանա սրբագրել արտաքին քաղաքականությունը:
Հետեւաբար, ենթադրում եմ, որ դեսպանի պաշտոնը կսրբագրի Վահան Հովհաննիսյանի եւ ՀՅԴ-ի քաղաքական մոտեցումները՝ դրանք համահունչ դարձնելով ոչ թե Բյուրոյից, այլ՝ Բաղրամյան 26-ից ստացած շրջաբերականներին: