Թերևս համամիտ եք բոլորդ, որ համակարգիչ ասվածը դարձել է շատերիս անբաժան “ընկերը”… Տարաբնույթ աշխատանք, խաղեր, ինտերնետային խանութներ և այլն, իսկ շատերի համար համակարգիչը հանդիսանում է նաև սեքսով զբաղվելու անփոխարինելի միջոց : Իհարկե, խոսքս, վիրտուալ սեքսի մասին է: Հետաքրքիրն այն է, որ տարեց տարի շատանում են այն կայքերը, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է փորձել վիրտուալ սեքս. թերևս դրանք ունեն մեծ պահանջարկ: ((
Բայց ցավալին այն է, որ այս տեսակ կայքերը “բռնում են” մարդկանց, ու շատերը դառնում են դրանց մշտական ֆանատները' խուսափելով ռեալ շփումից: Իսկ ովքե՟ր են այդ ֆանատները: Դե իհարկե'
- անչափահասները, ում համար վիրտուալ սեքսը և՜ հասանելի է, և՜ապահով: Բայց այն կարող է նաև բացասաբար անդրադառնալ անչափահասի հոգեկան աշխարհի վրա:
- մարդիկ, ովքեր ընտանեկան կյանքում հիասթափություն են ապրել: Այս մարդիկ չեն կարողանում ամուսնալուծվել' ունենալով տարբեր պատճառներ, դավաճանության էլ չեն գնում, դրա համար դառնում են վիրտուալ սեքսի սիրահարներ: Ըստ վիճակագրության տվյալների' վիրտուալ սեքս որոնողների 35 տոկոսը հենց ամուսնական կյանքից հիասթափվածներ են: Այս դեպքում վիրտուալ սեքսն օգնում է պահել և՜ ընտանիքը, և՜ չդավաճանել:
- մարդիկ, ովքեր վստահ չեն ո՜չ իրենց անձի, ո՜չ էլ իրենց սեքսուալ կարողությունների վրա: Վիրտուալ սեքսն օգնում է նրանց' անտարբերությամբ նայել իրենց բոլոր խնդիրներին: Բայց մինչև ե՟րբ…
- մարդիկ, ովքեր օր ու գիշեր աշխատում են, և անձնական կյանքի համար ժամանակ չեն ունենում: Սեքսոպաթոլոգները եկել են այն եզրակացության, որ վիրտուալ սեքս կայքերից ամենաշատ կախվածություն ունեն հենց գործարար կանայք և տղամարդիկ:
- և իհարկե մարդիկ, ում համար տհաճ է իրական սեքսը, քանի որ ունեն այնպիսի մի հիվանդագին երևակայություն, որ կարող են լիցքաթափվել միայն վիրտուալ սեքսի օգնությամբ:
Հ.Գ. Յուրաքանչյուրն ունի ընտրելու իր իրավունքը, բայց շատ կարևոր է հիշել, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Վիրտուալ սեքսով տարվելու դեպքում անձը կարող է վերջնականապես կորցնել այն գեղեցիկ ճանապարհը, որը տանում է դեպի իրական սեքս: Իսկ սեքսը ոչ միայն լիցքաթափվելու հաճույքն է, այլև'իրական շփումները, տաք ու քնքուշ համբույրները… և որ ամենակարևորն է' այն աննկարագրելի մերձեցումը, որը տեղի է ունենում անձանց միջև, և ոչ թե մարդու և մոնիտորի:))
Մտածեք սրա շուրջ, քանի դեռ ուշ չէ:)))