Նույնիսկ չգիտենք ինչպես կարելի է սեփական երկու ձեռքերով սեփական գլուխներս պաշտպանենք որ ամեն հասնող չբամփի գլխներիս: Ու այդ քամակով էլ ուզում ենք անկախ, ազատ և երջանիկ ապրել: Ո՞նց: Քանի՞ գերազանցիկ շրջանավարտներ տվեցին մեր բուհերը այս տարի: Քանի՞ պատվախնդիր և զինվորականի արժանապատիվ կեցվաժք ունեցո սպա ունենք մեր բանակում ովքեր կաշառք վերցնելը կհամարեն մեծագույն վիրավորանք իրենց անձի համար: Քանի՞ անկաշառ չինովնիկ ունենք ովքեր երկրի շահը վեր են դասում սեփական գրպանի շահից: Քանի՞ իրավապահ ունենք ում համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Սուրբ գիրք է: Եվ այսպես անվերջ կարելի է շարունակել այց հարցաշարը:
Ազատ անկախ ու երջանիկ պետությունը մեկ օրում կամ մեկ որոշումով չի կառուցվում: Տասնյակ ու տասնյակ տարիներ քրտնելով ու ծանր աշխատանքով են հասնում այդ բաղձալի վիճակին: Ցավոք սրտի մենք դեռ որ չենք ուզում դուրս գալ հայի շուստրիության սահմաններից:
Հավասար պարտնյորությունը հավասար ներդրումներ է ենթադրում այդ պարտնյորության մեջ: Մենք ցավոք ներդնելիք ոչինչ չենք ստեղծել ու չունենք բացի մեր մեծ մեծ հոխորտալուց: Նույնիսկ մեր տանը կարգ ու կանոն չկարողացանք հաստատել ու մեր ցեցը ելել մեզ ուտում է: Այս ռոսուրսով ու՞ր կհասնենք: