Մարդկային առումով ես հակված եմ ընդունելի համարել նախկին ՀՀՇ-ական Արա Սահակյանի, քան թե ՀՅԴ-ի ղեկավար Վահան Հովհաննիսյանի վարքը, որոնցից մեկը դարձավ Ղազախստանում ՀՀ դեսպան, մյուսը պատրաստվում է զբաղեցնել նույն պաշտոնը Գերմանիայում: Ըստ մամուլի՝ դեռևս 2010-ին Արան խզեց քաղաքական կապերը հարազատ կուսակցության և նրա ղեկավարի հետ և երեք տարի անց ստացավ այդ առաջարկը: Ընդ որում, առաջարկը կարող էր լինել ավելի վաղ և պարունակել հենց նման պայման, բայց դա էական չէ: Իսկ Վահանը «ընդդիմադիր բազկաթոռից» անմիջապես «ցատկեց» այն գերատեսչություն, որի ղեկավարին նա բազմիցս էր սխալ հանել: