Հարգելի´ ընթերցողներ, անարդարության, անհավասարության դրսևորումներ... բոլոր ժամանակներում եղել են և կլինեն, հարցը նրանում է, թե ինչպես են պայքարում այդ երևույթների դեմ: Պատմաբանները վկայում են, որ Հին Հռոմի կայսրերից մեկը' Տիտոս Փլավիոս Վեսպասիանոսը, որը հայտնի է որպես Տիտոս, երբ տեղեկանում է, որ հարուստ հռոմեացիներից մեկը հաշվեհարդար է տեսել աղքատ հռոմեական ընտանիքի հետ հրամայում է անմիջապես իրեն ուղեկցել դեպքի վայր հասնելուն պես, նա իջնում է կայսերական կառքից և «հարձակվում» է իր մտերիմ ծանոթներից մեկի 'վերոհիշյալ հարուստի վրա հետևյալ խոսքերով,-«Ես քեզ թույլ տվեցի, որ դու հարստանաս ճիշտ է, բայց ես քեզ թույլ չեմ տվել, որպեսզի այդ քո հարստությունն օգտագործես սովորական հռոմեացիներին ճնշելու համար»: Այս բառերը ասելուց հետո, նա հրամայում է իր թիկնազորի պետին անհապաղ ձերբակալել իր դիմաց կանգնած հարուստին:
Հարգելի ընթերցողներ' այս պատմությունը սրանով չի ավարտվում, այնուհետև կայսրը այցելում է քաղաքացուն, որը հարուստի պատճառով մեծ վնաս էր կրել և դիմելով նրան' ասում է,- «Ես Հռոմի կայսր Տիտոսս ցավում եմ, որ դու այսպիսի պատմության մեջ ես ընկել և ի փոխհատուցում ես քեզ կտամ քո թշնամու'վերոհիշյալ հարուստի ունեցվածքի մի մասը, ԱՅԺՄ ԴՈՒ ԳԻՏԵՍ, ՈՐ ԵՍ ՔՈ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԱՅԺՄ ԴՈՒ ԳԻՏԵՍ, ՈՐ ԵՍ ՔՈ ԿՈՂՔԻՆ ԵՄ ՈՒ ՈՉ ՄԻԱՅՆ ՔՈ ԱՅԼ ԲՈԼՈՐ ՔՈ ՆՄԱՆՆԵՐԻ, ԴՈՒՔ ԵՔ ԻՄ ԵՐԿՐԻ ՀԵՆԱՍՅՈՒՆԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՆՐԱՆՔ...: Այս պատմությունը վառ ապացույց է նրա, թե ինչպես պետք է անել, որպեսզի ժողովուրդը աղոթի իր «տիրակալների» համար: Այո´, գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ առանց պետական երևելի այրերի աջակցության դու ոչնչին չես կարող հասնել...: Գալիս է մի ժամանակ, երբ հասկանում ես, որ անարդարության, ամենաթողության դեմ պայքարը պետք է առաջնորդեն հենց իրենք' ժողովրդի ընտրյալները:
Հ.Գ ԵՐԲ ՄԻԱՊԵՏԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ԵՆ, ԵՐԿԻՐԸ ՍԿՍՈՒՄ Է ԾԱՂԿԵԼ
Կարեն Թումանյան