Ես թևակոխել եմ հռետորական հարցերի դարաշրջան։ Ո՞վ կարող է ասել, եթե պետական մարմինները՝ Մշակույթի նախարարությունը, գլխավոր ճարտարապետը, քաղաքապետարանը, փաստացի ասում են, որ փակ շուկայում անօրինական կառուցապատում է եղել, բոլոր լրատվամիջոցները մշակույթի փոխնախարարի մամլո ասուլիսը լուսաբանում են, հիմա պետական մեկ այլ մարմին ինչու և ումից է պաշտպանում անօրինական կառույցը։ Փաստորեն աջ ձեռքը չգիտի ինչ է անում ձախը։