Երբ խոսում ենք միասնական լինելու մասին, հիշում եմ հետևյալ պատմությունը' երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանայի նորանշանակ կանցլերը հայտարարություն էր արել ուղղված իր ազգին'-“ Մենք պետք է միառժամանակ սպիտակ հաց չուտենք ,ես էլ ձեր հետ միասին”. Ժողովուրդը այդպես էլ արեց, ոչ միայն իրենց գերմանական կարգապահությունից ելնելով, այլ նաև, որ նա տեսնում էր, որ իր երկրի ղեկավարը նույն զրկանքներն է ապրում, ինչ ինքը… Այն, որ գրեթե բոլոր կարգախոսները արժեքազրկվել են դա չեն ժխտում նույնիսկ իրենք'իշխանավորները…: Եկել է մի պահ, երբ, գրեթե յուրաքանչյուր արտահայտություն արված որևէ քաղաքական գործչի կողմից ,ոչ թե ազդեցություն է թողնում սովորական մարդկանց վրա, այլ նյարդացնոմ է նրանց: Երբ հարուստ քաղաքական գործիչը բարձր տրիբունայից ասում է մենք ժողովրդի կողքին ենք, հետո գնում է իր ապարտամենտները, իսկ այն մարդիկ ովքեր լսում են այդ բարբաջանքը վերադառնում են իրենց տները/շատ դեպքերում վարձակալված…/ ստեղծվում է զավեշտալի մի իրավիճակ, որին դժվար է անվանում գտնել…: Ժողովրդական լեզվով ասած “Հերիք եղավ բոլ եղավ’’, այդ ում եք Դուք խաբում, չեք ամանչում, ինչ է նշանակում Դուք ժողովրդի հետ եք, ինչպես է դա արտահայտվում, այսպե՞ս • Դուք ապրում եք դղյակներում, իսկ նրանք վարձակալությամբ վերցված տներում • Դուք քշում եք հարյուր հազար արժեք ունեցող մեքենաներ, իսկ նրանք 100-150 դրամի սակագնի կռիվ են տալիս • Դուք Ձեր բանակից ազատված տղաների հետ ճամփորդում եք աշխարհով մեկ, իսկ նրանք ուրախանում են , երբ քաղաքապետարանը անվճար ավտոբուսներ է տրամադրում, որպեսզի գնան և զորամասներում այցելեն իրենց զավակներին • Դուք ամեն առիթներով ֆուրշետներ եք կազմակերպում, իսկ նրանք նույնիսկ հասարակ Նոր Տարին տոկոսներով են անցկացնում

Հ.Գ ՄԻԳՈՒՑԵ “ԵՍ ԷԼ ՁԵՐ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ …” ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է. ՍԿՍԵՆՔ ՄԵԶԱՆԻՑ…