Ակտիվ և շարժուն կյանքը առողջության, բարձր տրամադրության և լավ ինքնազգացողության գրավական է, իսկ հղի կնոջ համար դա շատ կարևոր է և անհրաժեշտ:
Հղիության ընթացքում հղի կնոջ մարմինը ենթարկվում է մի շարք փոփոխությունների: Ամենա առաջինը դա քաշն է: Եվ դա բնական է, չէ՞ որ կինը ուտում է երկու անգամ ավել: Այդ պատճառով հղիության նորմալ ընթացքի համար ապագա մայրիկներին խորհուրդ է տրվում ավելի շատ շարժվել'քայլել, զբոսնել, թույլ ֆիզիկական աշխատանքներ կատարել: Հարմարավետ պետք է լինի ոչ միայն հագուստը, այլ նաև կոշիկը:
Իհարկե, բարձրակրունկ կոշիկները շատ էլեգանտ և կանացի են, սակայն այսօր ցածրակրունկ կոշիկների մեծ ընտրություն կա, որը ոչ պակաս կլրացնի ձեր հագուստը:
Հղիության ընթացկում կոշիկը ընտրելուց ուշադրություն դարձրեք որակական չափանիշներին, այսինքն' կոշիկը պետք է լինի բնական նյութերից, հարմարավետ, թեթև: Ամենակարևոր չափանիշներից են հարմարավետությունը և դիմացկունությունը: Պտղի աճի և զարգացման հետ մեծանում է մոր արգանդը, փորը, կինը ավելացնում է քաշը: Իսկ լրացուցիչ քաշը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է օրգանիզմի և հատկապես ողնաշարի վրա: Ծանրաբեռնվածությունը ավելանում է, մեջքը ավելի է ծռվում, ինչի հետևանքով փորը կախ վիճակում է հայտնվում: Այս ամենը բարձրակրունկ կոշիկների հետևանքն է: Առաջանում է անհարմարավետություն, որից հնարավոր կլինի խուսափել ցածրակրունկ կոշիկներ հագնելիս: Հարմարավետ կոշիկը կօգնի զերծ մնալ երակների լայնացումից, ընդհանուր հոգնածությունից: Հարմարավետությունը բարձր տրամադրության և լավ ինքնազգացողության հիմք է: