«Արմավիա» ընկերությունը շարունակում է մարել իր աշխատակիցների հանդեպ ունեցած պարտքերը: Ինչպես տեղեկացրին «Արմավիա»-ից, օգոստոսի 28-ին ավիաընկերությունը վճարեց բորտ-ուղեկցորդուհիների հանդեպ ունեցած պարտքերի հերթական մասը: 7 բորտ-ուղեկցորդուհիներ ստացան փետրվարի աշխատավարձերը, եւս 24-ը' մարտինը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին փետրվարի աշխատավարձերն ստացել էին եւս 16 բորտ-ուղեկցորդուհիներ: Ավելի վաղ նույն ամսվա աշխատավարձերն ստացել էր 22 աշխատակից: Ընկերությունից խոստանում են մարել բորտ-ուղեկցորդուհիներին ունեցած պարտքերը մի քանի օրվա ընթացքում:
«Արմավիա»-ն վերջերս հայտարարել էր, որ ընկերության լուծարման գործընթացը կասեցված է, եւ ընկերությունն աստիճանաբար մարում է աշխատակիցների պարտքերը: «Արմավիա»-ն ապրիլի 1-ից դադարեցրել էր չվերթները։