Այս պահին երկու ակումբները բանակցություններ են վարում՝ պայմանագրի վերջին կետերը համաձայնեցնելու համար, հայտարարել է Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը։ Պորտուգալացի մասնագետը գտնում է, որ Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը շատ մոտ ժամանակներում կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
«Չգիտեմ՝ ինչքան ժամանակ կպահանջվի վերջնական համաձայնության գալու համար։ Դա կարող է շատ շուտ լինել կամ ձգձվել մինչեւ տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրերը, կամ առաջիկա երկու օրվա ընթացքում»,- Վիլաշ-Բոաշի խոսքը մեջբերում է The Guardian-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմն» եւ «Ռեալը» փոխհամաձայնության են եկել Գարեթ Բեյլի տրանսֆերային արժեքի հարցում: