Թուրքական հայատյաց կազմակերպություններից մեկը հայտարարել է, թե Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին «չի պատկանում հայերին և այն թուրքերն են կառուցել»։

«Անհիմն հայկական պնդումների դեմ պայքարի միություն» (ԱՍԻՄ ԴԵՐ) կոչվող կազմակերպության ղեկավար Գյոքսել Գյուլբեյը լրագրողների հետ հանդիպման ժամանակ զվարճակի հայտարարություններ է արել։

Մասնավորապես, Գյուլբեյը նշել է, թե Սուրբ Խաչ եկեղեցին և վանական համալիրը «պատկանում են քրիստոնյա թուրքերի և պեչենեգներին (թյուրքական ցեղեր-խմբ.)»։

Նշենք, որ այս տարի Սուրբ Խաչում թուրքական իշխանություններից կողմից տարվա մեջ մեկ անգամ թույլատրվող պատարագը կանցկացվի սեպտեմբերի 8-ին։ «Անհիմն հայկական պնդումների դեմ պայքարի միությունը» նախկինում ցույցեր է անցկացրել՝ բողոքելով, որ հայերին թույլատրում են եկեղեցում պատարագ անել։

Նշենք, որ Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու նախաձեռնությամբ։

allTurkey.am