1. Հետևե՛ք ձեր արտաքին տեսքին
Տղամարդիկ հաճախ են լքում իրենց կանանց՝ պատճառաբանելով, որ նրանք այնպիսին չեն, ինչպիսին եղել են ամուսնության սկզբում: Հետևեք արտաքին տեսքին, և ձեր ամուսինը կհիանա ձեզնով: Այնպես արեք, որպեսզի նա ուրիշներին նայելու ցանկություն չունենա:
2. Սեքսում եղե՛ք նախաձեռնող
Շատ ամուսնալուծությունների պատճառը վատ սեքսն է: Եթե դուք ամեն օր «գլխացավ» եք ունենում, բնական է, որ ամուսինը կսկսի դրսում հարաբերություններ փնտրել: Ասեք ամուսնուն, թե ինչ եք ցանկանում, մի մոռացեք հիշեցնել, թե նա որքան ցանկալի է և սեքսուալ:
3. Մի՛ եղեք կռվարար
Եթե անընդհատ վիճեք ձեր ամուսնու հետ և մեղադրեք նրան աշխարհի բոլոր մեղքերի մեջ՝ հանգիստ զրուցելու և բացատրելու փոխարեն, թե ինչը ձեզ դուր չի գալիս, ապա նա կսկսի այլ «ապաստան» փնտրել:
4. Ընդգծե՛ք ձեր ամուսնու արժանիքները
Գովեք նրան այն ամենի համար, ինչ նա լավ է անում: Կարևորը, որ դա անկեղծ լինի, ոչ թե շողոքորթության նմանվի: Եթե տղամարդը իրեն կարևոր զգա, նա հազիվ թե այլ կնոջ աջակցությունը փնտրի:
5. Մի՛ զրկեք ամուսնուն ընկերների հետ շփումից
Նույնիսկ եթե նրանք ձեզ դուր չեն գալիս, պետք չէ նրան վերջնագիր ներկայացնել՝ «կամ ես, կամ նա»: Տղամարդուն ազատություն տվեք, և նա կգնահատի դա:
6. Մի՛ քննադատեք նրա սիրած զբաղմունքները
Հոբբին տղամարդու համար անձնական է և թանկ: Եթե ամեն անգամ քննադատեք նրա սիրած զբաղմունքը՝ ֆուտբոլ, ձկնորսություն և այլն, բացառված չէ, որ նրա կողքին այլ կին հայտնվի, ով նրա վրա քննադատության տարափ չի տեղա:
7. Միշտ և ամեն ինչում կի՛ն մնացեք
Ձեզ վրա մի վերցրեք տղամարդու գործերը, խնդրեք ամուսնուն, որ օգնի: Ցույց տվեք, որ նրա հոգածության և պաշտպանության կարիքն ունեք: Այդ ժամանակ նա ինքն էլ ուրիշներին նայել չի ցանկանա: