Անդրիաս Ղուկասյան, Դուք խառնում եք իրավական չափորոշիչները և քաղաքական ինտրիգները, խիստ կասկածներ ունեմ, որ' դիտավորյալ.
Դուք այսօր խոսում եք ոստիկանության պարտավորությունների մասին, ասում թե ինչ իրավունք չունի անել ոստիկանությունը մոռանալով նշել թե ինչ է պարտավոր անել ոստիկանությունն առաջին հերթին հասարակական, ՇԵՇՏԱԴՐՈՒՄ ԵՄ, ողջ հասարակության համար պատշաճ կարգ ու կանոն հաստատելու համար և դրա խաթարման դեպքում ինչ իրավունք ունի անել ոստիկանությունը: Եվ ավաղ, ոչ մի ծանրակշիռ գաղափարական- բանական, կամ իրավական, և կամ մարդկային հիմնավորում: Տկլոր նախադասություններ' պոպուլիզմի անփառունակ շարասյունից:
Ձեր գրառման լիրիկական մասը անտեսելով' ասել է թե դիտավորությունը հակադարձելով, վերջաբանին անդրադառնամ.
Քաղաքացիական պատերազմ հրահրելու Ձեր նախաձեռնությունը, որ անթաքույց հրամցնում եք Ձեր հայտարարություն-գրառման համատեքստում որքան անբարոյական է, նույնքան էլ' դատարկ ու անիրական: Քաղաքացիների անունից խոսելը' զավեշտալի: Ձեր' «համաչափ ինքնապաշտպանական միջոցներ» և «կամավոր իրավապահ մարմին» մտատվայտանքները, դեռ ոչինչ որ ուղիղ հակասական են Ձեր գրառման նախաբանում արված ձևակերպմանը'. մեջբերեմ.' «..իրականացվող բողոքի ակցիաները, բնավ ուղղված չեն ոստիկանների կյանքին, առողջությանը եւ արժանապատվությանը վնաս պատճառելուն:.» և. մեղմ ասած, շիզոֆրենիայի ժանրից, բայց նաև խայտառակ վտանգավոր է այսօր քաղաքացիական ճակատում հասարակության առողջացման իրական շարժառիթներով երիտասարդական շարժում սկսած ակտիվիստների համար: Դուք նրանց, ասպես ասած «փուռն եք տալիս» պարոն Անդրիաս:
Ընդհանրապես ինձ մոտ զգացողություն կա, որ ակտիվիստները այնքան էլ չեն վստահում Ձեզ: Հավատացեք, դա շատ ակնհայտ շոշափելի է տարբեր իրավիճակներում նրանց ոչ ադեկվատ վարքի դրսևորումներով: Իսկ այ մի հարցում Դուք իսպառ փարատել եք իմ ու շատերի կասկածները: Դուք ընդամենն ուզում եք յուրացնել այս երիտասարդական շարժման թեկուզ փոքրիկ, բայց վաստակած փառքը, ուզում եք ընդամենը «սեփականաշնորհել» այս գործունակ երիտասարդ մարդկանց խումբը: Մի բան հաշվի չեք առել. այսօրվա երիտասարդը երեկվանը' քո սերնդի երիտասարդը չէ պարոն Ղուկասյան, այսօրվա երիտասարդը շատ ավելի գրագետ է, շրջահայաց, պրագմատիկ ու իր արժեքն իմացող: