Այսօր կարդացի ոմն ակտիվիստի հայր Սեյրան Մինասյանի բաց նամակը քաղաքապետին։ Իրականում, եթե իրադարձություններին ու զարգացումներին հետևած չլինեի, միգուցե ինչ-որ դրական տպավորություն թողներ։ Բայց երբ խոսում ենք հայի մասին, հայ տղամարդու, օջախի սյուն հայր ինստիտուտի գաղափարի մասին, ինձ համար անհասկանալի է, ավելին, խորթ է այդպիսի հոր տեակը, որ բարձրագույն կրթություն ստացած, այն էլ, ինչպես ինքն է ասում, գիտությամբ զբաղվող մարդը /ով քիչ թե շատ մտածելու ունակություն ունի/, չի կարողանում նորմալ ընտանիք ձևավորել, փողոցներից հավաքել իր՝ բիզնես-ակտիվիզմով զբաղվող որդուն, մի բան էլ հասարակության վզին փաթաթում է այն, որ ծառայել է հայոց բանակում, մասնակցել պատերազմի։ Պատերազմի իրական մասնակիցները կռվել են Արաբոյի ու Չաուշի ոգով, կռվել են հանուն հայրենիքի և ոչ թե հետագայում դա դրոշակ դարձնելու ու պատեհ և անպատեհ առիթներով ծածանելու համար։ Հայ տղամարդու պայքարող կերպար է եղել նաև Վազգեն Սարգսյանը, ով կայացրել է հայկական զինված ուժերը։ Պայքարող հայ տղամարդ ասելիս ես նրանց եմ պատկերացնում ու ոչ թե ստատուսների ու բաց նամակների միջոցով որդուն դաստիարակողներին։ Հայ տղամարդը օրերով փողոցում աննպատակ չի նստում 2 պետական պաշտոնյայի աշխատանքից հեռացնելու համար /չնայած այս պարագայում ՓՈՂն է որոշում ամեն ինչ/։ Հարգելի ՀՀ քաղաքացի Սեյրան Մինասյան, էպիստոլյար ժանրով հանդես գալու և բաց նամակներ գրելու փոխարեն, ավելի լրջորեն զբաղվեք Ձեր տղայի դաստիարակությամբ...