«Ժամանակն է վերջապես գիտակցել, որ պետության մեջ ոչ քաղաքական հարց գոյություն չունի, որովհետեւ պետության կենսակերպը հենց քաղաքականությունն է։ Եթե այդպես չլիներ, ապա ինչ իմաստ կունենային, ասենք, տնտեսական քաղաքականություն, սոցիալական քաղաքականություն, ագրարային քաղաքականություն, կրթական քաղաքականություն, մշակութային քաղաքականություն, առողջապահական քաղաքականություն եւ բազմաթիվ այլ նմանատիպ հասկացությունները։ Պետություն եւ քաղաքականություն բառերն անգամ ծագումնաբանությամբ նույնական են, եթե նկատի ունենանք, որ քաղաքականություն (պոլիտիկա) բառն առաջացել է հունական պոլիս (քաղաք պետություն) բառից։ Այս բանն, ի դեպ, գիտակցվել է անգամ միջնադարում, ինչի վկայությունն է այն, որ XIII դ. հայ մատենագիր Հովհաննես Երզնկացին պետություն հասկացությունն արտահայտելու համար գործածում է քաղաք բառը»,- Լևոն Տեր-Պետրոսյան, 01.09.2009թ: