երիտասարդության տարիներին նա հագնվում էր տղամարդու նման, ծխում էր սիգարներ, հարբում մինչև վերջին խազը, մշտապես կրում էր ատրճանակ և հայտնի էր իր մեքսիկական կարմիր թիկնոցով' պոնչոյով, որն օգտագործում էր նաև պերֆորմանսների ընթացքում: Ֆրիդա Կալոյի մտերիմ ընկերներից էր, իսկ մի որոշ ժամանակ նաև սիրուհին:

 

Բոլորն ինձ սև են ասում, ողբասա'ց,
սև, բայց քնքշահեր:

Լացկան եմ, ինչպես կանաչ պղպեղը,
կծու, բայց համով:

Վա~յ ինձ, ողբասա'ց,
ողբասա'ց, ինձ տար գետի մոտ,
ծածկիր ինձ քո շալով, ողբասա'ց,
որովհետև ես մեռնում եմ ցրտից:

Ու որովհետև ես քեզ էի սիրում, ողբասա'ց, արդյո՞ք ինձ դրա համար էիր սիրում,
ու հիմա ուզում ես նորից, որ քեզ սիրե՞մ ավելի,
երբ վաղուց արդեն քոնն է ունեցած-չունեցած իմ կյանքը, ողբասա'ց:

է'լ ի՞նչ ես ուզում ինձանից,
սրանից ավելի է'լ ի՞նչ տամ ես քեզ:

(թարգմ. անգլերենից ես, հմմտ. իսպաներենի հետ ու լսելով երգը)