Չնայած հոգեբանները պարզել են մի քանի հետաքրքիր փաստեր մարդու հոգեբանության մեջ, այն դեռ համարվում է աշխարհի ամենամեծ հանելուկներից մեկը:

Գիտե՞ք ինչքան սխալական է ձեր ուշադրությունը, քանի՞ ընկերներ կարող եք ունենալ կամ որքա՞ն ժամանակում են ձևավորվում սովորությունները: Ահա այս հոդվածում մենք կներկայացնենք այս և այլ հարցերի պատասխանները:

1. Ուշադրության կուրությունը

Եթե դուք ոչինչ չեք լսել «անտեսանելի գորիլա» փորձի մասին, ապա անհրաժեշտ է դիտել այս տեսանյութը: Միտքը կայանում է նրանում, որ մենք հաճախ կույր ենք այն երևույթների նկատմամբ, որոնք տեղի են ունենում հենց մեր առջև:

2. Դուք միաժամանակ կարող եք հիշելը ընդամենը 3-4 առարկա:2635-620x412

Գոյություն ունի «7 + - 2 կախարդական թվի» կանոնը, որի համաձայն մենք կարող ենք ամենաշատը հիշել 5-9 տարբեր ինֆորմացիաներ: Տեղեկատվության մեծ մասը ուղեղում պահվում է ընդամենը 20-30 վարկյան, որից հետո մենք արագ մոռանում ենք: Իսկ որպեսզի հիշենք՝ անհրաժեշտ է անընդհատ կրկնել:

Չնայած շատ մարդիկ կարող են միաժամանակ հիշել 7 թիվ, բայց արդեն դժվարություն է մեզ համար 10 թիվ հիշելը:

Վերջին հետազոտությունները փաստում են, որ մենք միաժամանակ կարողանում ենք միայն հիշել 3-4 տարբեր տեղեկատվություններ: Եվ չնայած ցանկանում ենք կարգավորել այն բոլոր տեղեկատվությունները, որոնք ստանում ենք օրվա ընթացքում՝ մեր հիշողությունը ունի սահմանափակումներ:

Այդպես օրինակ հեռախոսի վրա առկա թվերը բաժանված են մի քանի հատվածների, որպեսզի մենք հեշտ կարողանանք հիշել:

3. Մենք բացասաբար ենք ընդունում կարմիր և կապույտ գույների համադրությունը:

 

31-620x427

Չնայած, որ այս գույներով են ներկված տարբեր երկրների դրոշները՝ մենք վատ ենք ընկալում դրանք, երբ իրար կողք-կողքի են:

Դա տեղի է ունենում հռոմոստերոպսիս կոչվող երևույթի պատճառով, որը հանգեցնում է նրան, որ որոշ գույներ հայտնվում են, իսկ մյուսները ջնջվում: Դա գրգռում և հոգնեցում է աչքը: Նման էֆֆեկտ գործում է նաև կարմիր և կանաչ գույների համադրության ժամանակ:

4. Դուք իրերը տեսնում եք այլ կերպ, քան ընկալում եք:

4378

Համաձայն Քեբրիջ համալսարանի հետազոտության՝ «կրևոար չէ, որ հտվածուամ են գնվուտմ տռերաը: Աենակարևորը այն է, ոպեսզրի առջին վերջին տառերաը գտնվեն իրենց տեղում:»

Եթե նույնիսկ մնացած տառերը տեղափոխված լինեն, մարդու ուղեղը կկարողանա կարդալ բառը: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մարդու ուղեղը չի կարդում յուրաքանչյուր տառը, այլ կարդում է բառը ամբողջովին:

5. Դուք կարող եք ուշադիր լինել ընդամենը 10 րոպե:

5323-620x413


Նույնիսկ եթե գտնվում եք հավաքի, որը ինչքան էլ ձեզ հետաքրքիր լինի, դուք կարող եք ուշադիր լինել ընդամենը 7-10 րոպե: Դրանից հետո ուշադրությունը կթուլանա և անհրաժեշտ կլինի հանգստանալ, այնուհետև շարունակել: