Բրիտանացի գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում կապ են հայտնաբերել մարդու բարեկեցության և սեռական կյանքի միջև: Այս մասին հաղորդում է Bagnet.org կայքը:
Օրինակ՝ շաբաթական 4 անգամից շատ սեքսով զբաղվելը մեծացնում է ավելի շատ գումար վաստակելու հավանականությունը: Ըստ փորձագետների՝ եկամուտների մակարդակն աճում է 5 տոկոսով: Սակայն պետք է նշել, որ այս հետազոտությանը մասնակցել են միայն Հունաստանի բնակիչները:
Այդ տվյալները հավաքվել են 2008-ի հունվար ամսից սկսած:
Բացի այդ, ըստ բրիտանացի մասնագետների, որքան մարդու կյանքը բարեկեցիկ է, այնքան նա ավելի շատ է ինտիմ հարաբերությունների մեջ մտնում: Գիտնականները կարծում են, որ սեքսի շնորհիվ մարդն ավելի երջանիկ է դառնում, իսկ առողջությունը բարելավվում է: Այդ պատճառով էլ նման մարդիկ կարող են ավելի մեծ նյութական ձեռքբերումներ ունենալ, քան դժբախտ մարդիկ: