«Ապակե Կախազարդը» ֆիլմի պրեմիերային մնացել է ընդամենը 14 օր։ ՈՒստի պրեմիերային ընդառաջ որոշեցի փոքր ինչ մեկնաբանել ու որոշակի բացահայտումներ անել բոլոր այն կինոսիրողների համար, ովքեր ցանկանում են դիտել ֆիլմը կամ հետաքրքրված են ֆիլմով։
Շատերին է հետաքրքրում, ու նաև վերջերս բազմաթիվ քննարկումների առիթ են դարձել ֆիլմի բաց տեսարանները։ ՈՒզում եմ նշել, որ այո ֆիլմում կան որոշ իսկապես բաց տեսարաններ, սակայն դրանք զերծ են պոռնոգրաֆիկ ու անբարոյականություն քարոզող ենթատեքստից, ընդհակառակը՝ բարձր գեղագիտությամբ են արված։ Սակայն ֆիլմն ամենևին դրա մասին չէ և չեմ կարծում, որ պետք է սևեռվել դրա վրա։
Ավելի լավ է, նախապես պատրաստ լինել հոգեբանական սիրային դրամային, ու չմոռանալ, որ կինոթատրոն գնալիս իսկապես լավ կլինի, որ հանդիսատեսը 18+, քանի որ բացի բաց տեսարաններից, կան տեսարաններ, որոնք «արգելվում» են թույլ նյարդեր ունեցողներին։
Ավելի ճիշտ կլինի հանդիսատեսին նախապես ներկայացնել մի նախապայման, որի շնորհիվ ավելի ընկալելի կլինի թե ֆիլմի սյուժեն, թե հեղինակների ասելիքը։ Ֆիլմը բաղկացած է 2 մասից, առաջին մասում իրադարձությունները տեղի են ունենում տղայի հայացքից, երկրորդում՝ աղջկա, ինչը կարծում եմ շատ գրավիչ ու լարված է պահում ֆիլմի ընթացքը։ Ուրախ կլինեմ, որ իմ հանդիսատեսը ինձ ծանոթանա ու ճանաչի նաև նման կերպարով։
Հաճելի դիտում եմ մաղթում։