«Հայ զինվոր» պաշտոնաթերթի նամակների և սեփական թղթակիցների բաժնի պետ ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
Ես միշտ արհամարհանքով եմ վերաբերվել բոլոր այն մարդկանց, ովքեր սիրել են բարձրաձայն խոսել, ավելի շուտ՝ ճամարտակել հայրենիքի մասին, ովքեր ինքնամոռաց գովերգել են հայրենիքի գեղեցկությունները, ովքեր իրենց թերի ու թլվատ լեզվով փառաբանել են մայրենի լեզվի անկրկնելի հմայքն ու ճոխությունները, ովքեր օրը մի քանի անգամ ոտնահարում են պատվիրանները, բայց սեղանին, գրասեղանին, այն էլ ամենաերևացող մասում «Աստվածաշունչ» են դնում՝ այն էլ տարբեր հրատարակություններ և տարբեր չափսերի (այդպիսի «սիրով» ու բծախնդրությամբ, սովետների օրոք, նրանք կամ նրանց նմանները հեռախոսներն էին շարում-դասավորում գրասեղանի վրա՝ կառավարական, քաղաքային, ներքին…)… Մի խոսքով, միշտ էլ խորշել եմ նմաններից, նրանցից, ովքեր հայրենասիրությունը փեշակ են սարքել ու տեղի-անտեղի այդ մասին բարձրաձայնելով, փորձում են դրանից բարոյական շահ ու եկամուտ կորզել… Կհիշեն ընկերներս, նմանների մասին խոսելիս միշտ ասել եմ. «Հայրենիքը պետք է շատ ծանր տուրք սահմանի բոլոր նրանց համար, ովքեր այդ անունը շահարկելով՝ բարոյական ու չգիտեմ ինչ կարգի դիվիդենտներ են փորձում շահել, ովքեր բերան բերելով մեր սրբությունների՝ Հայաստանի, Երևանի, Էջմիածնի, Արարատների, Նարեկացու, Կոմիտասի, Թումանյանի, Նժդեհի, Անդրանիկի ու էլի բազմաթիվ անունները, ծանր վիրավորանք են հասցնում նրանց ու նաև մեր ազգային ինքնասիրությանն ու հպարտությանը»…
շարունակությունն այստեղ: