Էն որ իմ հարկերից աշխատավարձ ստացող նախագահը գործի ժամին իրա քարոզարշավնա անում:
Էն որ ընտրությունից առաջ փող չունեցող թեկնածուն մեկ էլ առաջինն է սկսում բուկլետ բաժանել և պաստառներ կպցնել:
Էն որ դպրոց, մանկապարտեզում, համատիրություններում, թաղապետարաններում որ 5 տարի զոռով կուսակցականացվում էին, դառնում են քարոզիչներ:
Էն որ պոլի փետը կարա գա ու ազգային ժողովի պատգամավոր կարգվի, թեկուզ բարեկամական կապից ելնելով:
Էն որ մարդկանց ցուցակները ձեռքներին, հանկարծ մեկ օրում լրագրող դարձածները և օրենք չիմացող վստահված անձինք' գույքագրում են իրենց փող ստացած բնակիչներին, որոնց դեմքով լավ ճանաչում են:
Էն որ եվրոպայից ու ԱՊՀ-ից գալիս են դիտորդներ, ու ամբողջ գործուղման ժամանակ իրենց ուղեկցողները միայն ՀՀԿ-ի լոյալ գիդերն են ու ակտիվիստները, խորոված, քյաբաբ, ...
Էն որ ամբողջ քարոզարշավի ժամանակ կապիկություններ են անում, վերջում անմեղսունակի դեմքով' դե յուրե դե ֆակտոից են խոսում, ու բացատրում մեզ թե ինչու չեղավ, մեկ էլ սկսում պաշտոններ ստանալ, բիզնեսներ:

Եվ այլն եվ այլն ....

Էշը որ մեկ անգամ ցեխն է ընկնում, հաջորդ անգամ սպանես նույն ճանապարհով չի գնում: