Wikipedia-ն վաղուց արդեն թույլատրում է իր հոդվածները արտահանել PDF ֆորմատով, սակայն վերջերս այդ կայքում ավելացել է նոր ֆունկցիա, որի միջոցով հնարավոր է ընտրյալ հոդվածներից ստանալ էլեկտրոնային գիրք և ներբեռնել EPUB կամ PDF ֆորմատներով: 1.Նախևառաջ անհրաժեշտ է Wikipedia-ում միացնել էլեկտրոնային գրքեր պատրաստելու ֆունկցիան: Դրա համար սեղմեք այստեղ և Print/export բաժնում ընտրեք create a book տարբերակը:

2.Բացված էջում սեղմեք Start Book Creator կոճակը

 

 

3.Ֆունկցիան ակտիվացնելուց հետո, Wikipedia կայքում ցանկացած հոդվածի էջի վերևում հատվածում կտեսնեք տվյալ հոդվածը գրքի մեջ ավելացնելու կոճակները:

 

 

4.Հնարավորություն կա նաև հոդվածներ ավելացնել գրքի մեջ առանց այդ հոդվածների էջերը այցելելու: Դրա համար անհրաժեշտ է մկնիկը պահել հոդվածների հղումների վրա և սեղմել համապատասխան կոճակը:

 

 

5.Անհրաժեշտ հոդվածները ավելացնելուց հետո գիրքը ներբեռնելու կամ տպելու համար սեղմեք Show book կոճակը

 

6.Բացված էջում գրեք գրքի վերնագիրը և սեղմեք Download կոճակը: Կարճ ժամանակ անց կարող եք տեսնել Ձեր կողմից պատրաստված գիրքը: