Օգոստոսի 19-ից 21-ը ՀՀ տարածքում, իսկ գիշերը և օրվա երկրորդ կեսին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: 22-23-ին հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ, սաստիկ քամի' 18-20 մ/վրկ արագությամբ, հնարավոր է քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 19-20-ին կնվազի 4-5 աստիճանով, 22-23-ին՝ կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում օգոստոսի 19-21-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպամածության ավելացում, տեղ-տեղ՝ կարճատև անձրև, ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Օգոստոսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գոհար Իսախանյան narod.am