Դերասանուհի Ֆամքե Յանսոնը Նյու Յորքում գտնվող իր բնակարանում՝ իր իսկ ննջասենյակում, մահճակալին դրված մի գիրք է նկատել՝ The Lonely Doll («Միայնակ տիկնիկը»):

Խնդիրն այն է, որ դերասանուհին չի ունեցել այդ գիրքը: Ֆաքմեն անմիջապես ոստիկանություն է զանգահարել՝ կասկածելով, որ անհայտ անձը ներթափանցել է իր տուն և թողել այդ «նվերը»:

Այժմ ոստիկաններն ուսումնասիրում են տեսախցիկների տեսագրությունները՝ անկոչ հյուրի ով լինելը պարզելու համար, հաղորդում է Popcornnews-ը:

Ոստիկանությունում հայտնել են, որ միջադեպի վայրում կոտրվածքի հետքեր չեն եղել, իսկ Յանսենը իրավապահներին վստահեցրել է, որ ոչ ոք իր բնակարանի բանալիները չի ունեցել:

Դերասանուհին ինքը դեպքի վերաբերյալ դեռևս մեկնաբանություններ չի տվել: