Ճապոնիայում հայտնվել է նորաձևության նոր թրենդ՝ փոքր վարտիք՝ ստեղծված հատուկ բջջային հեռախոսների համար:
Ներքնազգեստը կրում է «պենտսու» անվանումը և փակում հեռախոսի այն հատվածը, որտեղ գտնվում է մարտկոցի լիցքավորման բնիկն ու Home կոճակը: Մեծ մասամբ վարտիքները խանգարում են սարքի նորմալ կիրառմանը:
Այնուհանդերձ, նորույթը մեծ ոգևորությամբ են ընդունել ճապոնացի երիտասարդները՝ փոխանցում է Myjane պորտալը:
Սմարթֆոնների տերերը ձեռք են բերում վարտիքների հավաքածու և դրանց օգնությամբ սիրելի սարքերին տղամարդու կամ կնոջ տեսք տալիս:
Վարտիքները հասանելի են դեռևս միայն Apple-ի սմարթֆոնների համար, սակայն շուտով վարտիք կհագնի ամբողջ բջջային աշխարհը՝ վստահեցնում են ճապոնացի դիզայներները: