«Նապոլին» մոտ է «Կալյարիի» պաշտպանին ձեռք բերելուն,-հաղորդում է Sky Sport Italia-ն:

«Կալյարիի» նախագահը դեմ չէ վաճառել 26-ամյա պաշտպանի տրանսֆերային իրավունքները, բայց այն դեպքում, եթե Դավիդե Աստորին ցանկություն հայտնի տեղափոխվել այլ ակումբ:
«Նապոլին» Աստորիին առաջարկում է քառամյա այմանագիր' տարեկան 1 միլիոն եվրո աշխատավարձով: «Նապոլիից» բացի Աստորիի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Մանչեստեր Յունայթեդը», «Ֆիորենտինան», «Միլանը», «Սաութհեմփտոնն» ու «Սանդերլենդը»: