Վրացական դպրոցներում կրկին ակտիվորեն կսովորեն ռուսաց լեզու։ Ծրագրում ընդգրկված է շաբաթական 4 ժամ՝ ներկայիս 2-ի փոխարեն։ Բացի այդ, լեզուն կսկսեն սովորել ոչ թե 7-րդ, այլ 2-րդ դասարանից, գրում է Правда-ն։
Ռուսերենի դասընթացներ են կազմակերպվում ոչ միայն երեխաների համար, այլև մեծահասակների, ընդ որում՝ ծառայությունն այնքան պահանջված է, որ հերթեր են գոյանում։
Մինչ ԽՍՀՄ-ի փլուզումը հանրապետությունում ռուսերենին տիրապետում էր բնակչության 76%-ը։ Այսօր այդ թիվը կազմում է միայն 39%, գրում է աղբյուրը։ Այդ ամենի վրա անդրադարձել է դպրոցներում լեզվի դասաժամերի կրճատումը, միայն վրացերենով ֆիլմերի ցուցադրումը և կենդանի շփման պակասը։
Ռուսերենի ուսուցման ևս մեկ խնդիր է դարձել ժամանակակից որակյալ ուսումնական գրականության բացակայությունը։ Խանութներում կարելի է հանդիպել միայն 1970-80-ական թթ. դասագրքեր։