Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը նոր բուրմունք նվեր կստանա։ Նոր օծանելիքը վաճառքի չի հանվի, և այն միակ օրինակով կունենա միայն Պապը:
Ուրբինո քաղաքի համալսարանի բնական գիտությունների շրջանավարտ, մասնագիտությամբ ֆիզիկոս, կոչումով պարֆյումեր Սիլվանա Կազոլին որոշել է Պապին նվիրել նրա սեփական բուրմունքը:
«Պապի համար պատրաստվող օծանելիքը կունենա ծաղկած լիմոնի և գարնանային խոտի բույր, որն արտահայտում է նրա սերը բնության և վայրի կենդանիների նկատմամբ, ինչպես նաև խաղաղություն և հանգստություն»,- ասել է Կազոլին:
Նրա կողմից արդեն օծանելիքներ են պատրաստվել մի շարք հայտնի մարդկանց, այդ թվում Սթինգի, Մադոննայի, Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի համար: