Շաբաթներ առաջ ընդամենը մեր իրականության մեջ բացառիկ բան տեղի ունեցավ: Շատ արագ ձևավորվեց հասարակական շարժում, որն արագ հաջողության հասավ ի տարբերություն նախորդ բազմապիսի ու բազմաբովանդակ էլի հասարակական կոչվող ու գուցե նաև շատ ավելի զանգվածային շարժումներից: Հաջողության գաղտնիքն առավել քան պարզ էր, այս երիտասարդական, մատղաշ շարժումն ուղղակի ԱԶՆԻՎ էր ու վերջ: Այստեղ չկային քաղաքական, կուսակցական շարժառիթներով եփված մուտիլովկաներ, չկային, այսպես ասած, «դրսի մութ ուշերի» նենգ հաշվարկներ, պարզ, քաղաքացիական առողջ նախաձեռնություն էր՝ սոցիալական հիմնախնդրով, ու հաղթեց իհաշին պարզության, անաղարտության:
Ռոմանտիկները շտապեցին չափազանցնել երիտասարդ ակտիվիստների առաջին ձեռքբերումը՝ Քաղաքապետի իր իսկ որոշման կասեցումը, քիչ մնա այն դարի հաղթանակ հռչակելով:
Հոռետեսներն էլ «վռազ» սկսեցին քաղաքականացնել, այդ գուցե փոքրիկ, բայց ըստ իս, խիստ արժեքավոր հաղթանակը՝ անվստահություն հայտնելով ամեն բառի ու ստորակետի նկատմամբ, որ հնչում է իշխանության բերանից, քիչ մնա երիտասարդ ակտիվիստների քաղաքացիական նախաձեռնությունը դարձրին նույն իշխանությունների հերթական մտահաշվարկը:
Առավել սթափ մարդիկ, այո, այդպիսիները դեռ կան մեր մեջ, անկեղծ անհանգստություն ունեցան, որովհետև ազգիս տառապանքը՝ փորձ ունի. Մենք ուղակի վարպետ ենք մեր ստեղծած ամեն լավը ակնթարթորեն մխտռել այնպես, որ հետո էլ հետ բերել չլինի: Անհանգստացան, որովհետև անզեն բայց սթափ աչքով էլ երևում էր, որ «150 դրամ դեմ ազնվորեն պայքարողներն» այքան ազնիվ էին ու միամիտ, որ չէին նկատում թե ինչպես է ՃԻՃՈՒՆ սողոսկում իրենց ՆԵՐՍՆ ու գլուխ բարձրացնում:
Ճիճուն հավաքական կերպար է, անուններ չտամ, բոլորն էլ գիտեն նրանց դեմքերով, իր գործն արեց սովորականի պես, արագ ու «որակով»: իսկական ակտիվիստները գնացին տուն, առանց անգամ պատկերացնելու իրենց դուրս մղման պատճառը: Ճիճուն ախտահարեց քաղաքացիական նախաձեռնության մարմինը՝ դարձնելով մի հիվանդ օրգանիզմ, որը ոչ ոքի այլևս պետք չէ, ոչ հասարակությանը կարող է ինչ որ բանով օգուտ բերել, ոչ կարող է քաղաքապետարանի համար զսպող գործոն լինել: Մի խոսքով ճիճուն սեփականաշնորհեց ազնիվների փառքը և թաղեց այն գարշահոտության մեջ այլևս:
Այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել ճիճվիկներից մեկին՝ Սպիտակցի Միհրան Մելքոնյանին: Պարզվում է ճիճվիկը հետախուզման մեջ էր, պարզվում է դատապարտված էր զինվորական ծառայությունից խուսափելու համար, պարզվում է՝ ժամանակին ոստիկանները մոտը սառը զենք են հայտնաբերել: Սատանան տանի, դուք տեսեք ճիճվիկը ինչպիսի ապահով տանիք էր գտել իր համար: Իդեպ, իմ կարծիքով ոստիկաններն այստեղ ինչ-որ առումով թերացել են: Յութուբի աստղ դառած հետախուզվողին, կարծում եմ, ավելի վաղ պիտի հայտնաբերեին: Ինչ-որ է. Նույնիսկ այդ դեպքում մեր իրականության «ողբերգությունը?» չի մեղմվում: մեր ներսի որդից հրաժարվելու ժամանակն է, ազգովի ճիճվաթափ լինելու շամանակն է: Միայն այդ կերպ է հնարավոր կանխել մեր ունեցած լավի, դրականի ախտահարումը, ոչնչացումը:
Երբեք չեմ խորշել ճիշտ խոսքն ուղիղ ասելուց, ու էլի մի բան ասեմ մեր ոստիկանության վերաբերյալ, ինչն անազնիվ կլինի չասելը: Ոչ վաղ անցյալի ֆոնի վրա մի բան էլ ակնհայտ է. Մեր ոստիկանությունը դառել է մտածող. Դառել է ինտելեկտուալ ոստիկանություն, ու դա ոստիկանապետ Վովա Գասպարյանի շնորհքն է ու մենաշնորհը: ՈՒ էսօր հասարակությունը ռեալ սպասելիքներ ունի այս կառույցից «ճիճվաթափի. գործընթացում:
Գուցե մեզ ազգովի ճիճվաթափը փրկի միայն. (ճիճվիկի իրական դեմքը. բացառիկ տեսանյութ)
20:16 - 13.Օգոստոս.2013
Առաջարկում ենք նաև
01/08/23 13:20
Ես չեմ հասկանում, թե ինչու Երևանի ընտրություններին չգնացինք միասնական «Հանրության թեկնածու»-ով
28/01/23 11:00
Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ ղեկավար. Սերժ Սարգսյան
06/09/17 09:38
Աճառյան փողոցի, 11-ամյա աղջնակի սարսափելի մահվան ելքով ավտովթարի իրական մեղավորը (Բացառիկ տեսանյութ)
19/12/16 17:34
Տապասիան իրական կյանքում մահացել է. ԲԱՑԱՌԻԿ Տեսանյութ
26/09/15 12:15
«Եթե գործում է միայն ուժի լեզուն, ապա ավելի լավ է հայ մայրերի փոխարեն ողբան ադրբեջանցի մայրերը». բացառիկ կադրեր սահմանից (տեսանյութ)
12/05/14 13:41
ԱԺ. Գործուղումներ` միայն բացառիկ դեպքերում (տեսանյութ)
31/03/14 23:03
Ռուսաստանի իրական դեմքը. Ռուս աշակերտուհիները մերկապար են ցուցադրում դասարանում (տեսանյութ)
30/01/14 23:27
Կրծկալ, որը կարող է բացել միայն իրական սերը (տեսանյութ)
13/12/13 11:00
Վիտալի Կլիչկոյի իրական դեմքը «բացահայտվեց» (տեսանյութ)
17/09/13 20:18
Ոստիկանները պարզեցին նրանց իրական դեմքը (Տեսանյութ)
16/10/24 20:53
ՆԱՏՕ-ի իրական նպատակն է Հարավային Կովկասը վերածել Ռուսաստանի հետ առճակատման թատերաբեմի․ Զախարովա (տեսանյութ)
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան