Շատ մայրեր կհաստատեն, որ երեխաները լավ չեն սնվում ամռանը՝ շոգին, կարող են հրաժարվել սննդից' չնայած նրանց բոլոր ջանքերին: Երեխային պետք չէ ստիպողաբար ուտեցնել, որպեսզի սննդի ընդունումը երեխայի մոտ չասոցացվի «տանջանքների» հետ:
Ամռանը ախորժակի վատացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կալորիաները, որոնք օրգանիզմը ծախսում է ձմռանը կայուն ջերմաստիճան պահպանելու համար, ամռանը հարկավոր չեն: Երեխայի ախորժակն էլ կարգավորվում է ըստ օրգանիզմի պահանջարկի: Բացի այդ, որոշ երեխաներ, ֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված, վատ են տանում շոգը: Այդ իսկ պատժառով պետք չէ երեխային ստիպել ուտել' հակառակ իր ցանկության: Նախապատվությունը տվեք դյուրամարս, թեթև կերակրատեսակներին: Տեղին են թարմ բանջարեղենով աղցանները, թեթև ապուրները և, իհարկե, մրգերն ու շատ ըմպելիքները:
Իսկ վիտամինների քանակը լրացնելու, ինչպես նաև ախորժակ գրգռելու համար երեխայի սննդակարգի մեջ ավելացրեք նաև @ Պանացեա ընկերության Նարինե կաթնամթերքը:
Հիշեք, որ ՆԱՐԻՆԵՈՎ ՍՆՎՈՂ ԲԱԼԻԿՆԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ ԱՌՈՂՋ և ԵՌԱՆԴՈՒՆ: