ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում անդրադարձել է Հայաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններին. «Ընտրությունների արդյունքը կանխորոշված է. գործող նախագահը կհայտարարվի հաղթող»: Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ նախագահական ընտրություններից 2 ամիս առաջ գործող նախագահի վերընտրվելու շանսերը կտրուկ ավելացան: Այս հարցին պատասխանելու համար Լ. Զուրաբյանը ավելի վաղ պետք է մտածեր, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը վերջնապայքարում զիջեց իր դիրքերը և այսօր պրոցեսներին հետևում է «դրսից». «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ընտրությունները ֆարս են, և որտեղ անհնար է ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության»: Ո՞րն է ՀԱԿ-ի լուծումը: Կոնգրեսը 4 տարի շարունակ հայտարարում էր, որ արտահերթ, թե հերթական ընտրությունների միջոցով հասնելու է իշխանափոխության, ընդ որում՝ 2008, 2009, 2010 թվականներին ՀԱԿ-ը բավականին լայնամասշտաբ հանրահավաքներ էր անում: Մինչ այժմ Կոնգրեսը պատասխան չի տվել իր համակիրներին, թե ինչո՞ւ և ո՞ւմ մեղքով ՀԱԿ-ն ուղղակի տապալվեց: Առանց այս «ինչուների» պատասխանների, ՀԱԿ-ի ոչ մի ներկայացուցչի ելույթ կամ հայտարարություն այլևս լուրջ չի ընդունվում: Իր ելույթում Լ. Զուրաբյանը նաև նշել է, թե «երկրի խոշոր ընդդիմադիր քաղաքական ուժերը' ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն հրաժարվել են մասնակցել կայանալիք նախագահական ընտրություններին»: Խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ խմբակցությունները կանոնակարգի համաձայն հայտարարություններ արեցին, որտեղ հստակ նշվում էր, թե որ դաշտում են գործելու: Ի տարբերություն ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի, ԲՀԿ-ն իրեն հռչակեց որպես «այլընտրանքային» ուժ՝ համենայնդեպս, այդ ուժն իրեն ընդդիմադիր դաշտում չէր տեսնում: Արդյո՞ք ԲՀԿ-ում ինչ-որ բան է փոխվել, ինչը ստիպել է Լ. Զուրաբյանին ԲՀԿ-ն անվանել ընդդիմություն: Ինչո՞ւ է ԲՀԿ-ի «կողմնորոշումների» մասին հայտնում Լ. Զուրաբյանը, ընդ որում՝ ԵԽԽՎ-ի ամբիոնից (իսկ միգուցե ԲՀԿ-ական համայնքապետերի կողմից ՀՀԿ-ի թեկնածուին աջակցությունն է Լ. Զուրաբյանին ստիպել համոզվելու, որ ԲՀԿ-ն այլևս ընդդիմադիր ուժ է): «Ընտրություններին չմասնակցելու նրանց որոշումը (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ) նշանակում է, որ Սերժ Սարգսյանին մնում է մրցել միայն մարգինալ քաղաքական ուժերի հետ»: Արդյո՞ք ՀԱԿ-ում նոր վերլություններ են արել ու պարզել, որ ՀԱԿ «տնտեսական բռունցքը» կազմող Հրանտ Բագրատյանը, ով նախորդ խորհրդարանական ընտրություններին ամենակտիվ գործող դեմքերից էր, մարգինալ դեմք է եղել: Նախագահական ընտրապայքարից դուրս չմնացած ուժերին, այս դեպքում՝ Հրանտ Բագրատյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին մարգինալ ուժ համարել ինչ-որ տեղ նաև բարոյական հարթության խնդիր է, սակայն ՀԱԿ-ում պետք է որ մոռացած չլինեին, որ եթե իրենք 2 տասնյակի հասնող կուսակցությունների դաշինքով խորհրդարանական ընտրություններին 7 տոկոս ձայն էին հավաքել, ապա «Ժառանգությունը» «Ազատ դեմոկրատների» ոչ մեծ օգնությամբ՝ 5%-ից ավելի (ի դեպ ՀՅԴ-ն ևս 5%-ից ավելի ձայն էր հավաքել, սակայն ՀԱԿ-ի կողմից մարգինալ չի համարվում):
Բագրատյանին ու Րաֆֆիին մարգինալ ուժ համարել ինչ-որ տեղ նաև բարոյական հարթության խնդիր է
12:28 - 24.Հունվար.2013
Աղբյուր՝
https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/458075390924651?notif_t=close_friend_activity
Առաջարկում ենք նաև
01/03/14 16:49
ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն». չորսի ձևաչափը հնարավորություն կտա դնելու Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը. Լևոն Զուրաբյան
01/03/13 18:47
Րաֆֆի Հովհաննիսյանը բարևեց նաև Լևոն Զուրաբյանին (տեսանյութ)
25/01/13 16:08
Սերժ Սարգսյանի համար կնկարեն 60%-ի մոտ ձայն,Րաֆֆիին` 24...
22/01/13 10:34
Ի՞նչ կլինի եթե Հրանտ Բագրատյանը դառնա ՀՀ նախագահ
21/01/13 01:17
Ինձանից հետո` թեկուզ Լևոն Զուրաբյան
10/01/13 09:51
Որ դեպքում կունենանք 2-րդ փուլ
29/12/12 02:27
Ֆեյսբուքյան ասուլիս. Նիկոլ Փաշինյան
06/12/20 10:15
Փաշինյանը, փաստորեն, չգիտի ԼՂ դիվանագիտական գործընթացին վերաբերող ամենակարևոր փաստը. Լևոն Զուրաբյան
04/12/19 23:40
Պարզվում է, Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել մի կոռուպցիոն գործով, որը մենք բացահայտել էինք դեռ 2013-ին. Լևոն Զուրաբյան
12/10/19 17:30
«Թարմ տեղեկություններ ունեմ»․ Լևոն Զուրաբյան
24/09/19 22:14
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի նոր ղեկավարներից ոչ ոք բարձրության վրա չգտնվեց. Լևոն Զուրաբյան
Լրահոս
12:00
Մինչ այս լրիվ այլ քարտեզի մասին էր խոսվում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցվել է այլ քարտեզ
11:20
Պատկերացրեք, թե ի՞նչ են խոսում ոստիկաններն իրար մեջ իրենց պետության ղեկավարի մասին․ Ռուբեն Մխիթարյան
10:45
Ոստիկանության կոպտությունը, ոմանց ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան
08:24
Այսօր, ժամը 17:30-ին մենք՝ մի խումբ բժիշկներով ավտոերթով մեկնելու ենք Չարենցավան՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը միանալու. Գևորգ Գրիգորյան
17:10
Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան
11:20
Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան
13:40
«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակություն...
13:31
Բան չի փոխվել, կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու, ընտրությունը մերն է. Վահե Հովհաննիսյան
16:21
Ձեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես Դավթյանին
11:55
Անիմաստ է վրդովմունքը, թե ինչու Փաշինյանը չի մասնակցելու Պուտինի երդմնակալությանը, հրավերի ավանդույթ չկա. Շարմազանով
10:32
Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան
12:35
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
10:20
Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան
11:20
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան
10:59
Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը
17:03
Կամ Նյու Նորքի ջահն է հարվածելու կապիտուլյանտի գլխին, կամ թուրքական կիսալուսինն է կանգնելու կոկորդին
10:29
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան
12:40
Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան
13:30
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծում է մեր տարածաշրջանում առկա բազմամակարդակ խնդիրները
13:20
Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական մակարդակով ահաբեկելը նշանակում է, որ պետություն չկա
11:40
Մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինվորի նկատմամբ իշխանության վերաբերմունքը արտահայտվում է ճառերով. Տիգրան Աբրահամյան
09:05
Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան
10:20
Վտանգավոր հայտարարություն, հիանալի և արագ կառուցվող «գործնական փաստարկ»` Թուրքիային. Հակոբ Բադալյանը՝ Ցեղասպանության զոհերի անվանացանկի մասին
14:40
Մեր պետությունը մեծ դրեյֆի մեջ է, պատկերացրեք՝ բաց ծովում ինքն իրենից անկախ գնում է․ Հովհաննիսյան
10:40
ԵՄ-ն Բաքվին պետք է հասցնի ուղերձներ առ այն, որ չի հանդուրժի հատկապես խաղաղ բնակիչների թիրախավորումը
14:10
Ամսի 5-ին հայ ժողովրդին կառաջարկվի արևմտյան կոնֆետ՝ Ռուսաստանի և Իրանի հանդեպ «սառնության» դիմաց. Վահե Հովհաննիսյան
13:33
Իրանական տելեգրամյան ալիքներն արդեն մի քանի օր է՝ չեն դադարեցնում Ադրբեջանի հասցեին մեղադրանքները
12:05
Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել և հեռակա հետախուզում հայտարարվել ՀՀ 18 քաղաքացիների նկատմամբ
12:00
Փաշինյանը Հայաստան պետությունը աշխարհաքաղաքական լուրջ խաղացողից դարձրեց աշխարհաքաղաքական «բոմժի» կարգավիճակի. Շարմազանով