Երբ աղջիկն ասում է, որ տխուր է, բայց չի արտասվում, դա նշանակում է, որ նա սրտով է արտասվում:
Երբ աղջիկն արհամարհում է տղային այն բանից հետո, երբ նա ինչ-որ վատ բան է արել, պետք է նրան որոշ ժամանակ տալ հանգստանալու համար:
Աղջկա համար շատ դժվար է սիրած էակի թերությունները տեսնելը (այդ պատճառով աղջիկները բաժանումից հետո հեշտ չեն մոռանում տղային):
Եթե աղջիկը սիրում է տղային, նա մտածում է իր սիրելիի մասին ամեն րոպե, անգամ եթե սիրաբանում է ուրիշ տղաների հետ:
Աղջիկները կորցնում են իրենց, երբ այն տղան, ում նրանք հավանում են, ժպտում է իրենց կամ նայում աչքերին:
Աղջիկները սիրում են հաճոյախոսություններ, բայց սովորաբար չգիտեն, թե ինչպես դրանց պատասխանել:
Երբ մի տղա շատ հաճախ սիրաբանում է աղջկա հետ, աղջիկը սկսում է մտածել, որ դուր է գալիս տղային: Ուստի եթե աղջկան որպես ընկեր եք ընկալում, զգույշ եղեք ֆլիրտ անելիս:
Աղջիկները սիրում են իրենց զգացմունքների մասին խոսել:
Երբեք մի ասեք աղջկան, որ նա բանի պետք չէ:
Աղջիկները չեն սիրում չափից դուրս լրջություն:
Ժպիտը շատ բան է նշանակում աղջկա համար:
Եթե հավանում եք աղջկան, ձգտեք սկզբից ընկերանալ նրա հետ:
Թույլ տվեք, որ աղջիկը ճանաչի ձեզ:
Երբ աղջկան առաջին անգամ զանգում է այն տղան, ում նա հավանում է, խոսելիս նա կարող է չհետաքրքրված երևալ: Բայց հենց անջատի հեռախոսը, կսկսի ուրախությունից թռչկոտել:
«Ես քեզ սիրում եմ» բառերն աղջկա համար լավագույն հավաստիքն են այն բանի, որ նա գեղեցիկ է:
Մի ձգտեք գուշակել աղջկա զգացումները, պարզապես հարցրեք:
Եթե ցանկանում եք սովորել, թե ինչպես սիրաբանել աղջկա հետ, կարդացեք սիրավեպեր:
Աղջիկներն ամենաշատն ուզում են սիրված լինել:
Աղջիկները տանել չեն կարողանում, երբ տղան ուշադրություն է դարձնում նրանց վրա միայն որպեսզի ծանոթանա իրենց սիրունիկ ընկերուհու հետ:
Աղջիկները իրենց կյանքում տեղի ունեցող դրամաների սիրահար են:
Աղջիկների մոտ ընդունված է, որ տղաները պետք է առաջինը ներողություն խնդրեն:
Աղջիկները սիրում են բամբասել:
Երբ աղջկա և նրա ընկերուհիներ հետ եք, ձեռքերը պետք չի երկարացնել, պետք չի ընկերուհիների մոտ նրան գրկել, համբուրել և այլն:
Աղջիկները տանել չեն կարողանում, երբ իրենց ստում են: Եթե անգամ ստիպված եք ստել, ձգտեք այնպես անել, որ չբռնվեք:
Աղջիկները նեղանում են, երբ տղաները մոռանում են այնպիսի օրեր, ինչպիսիք են առաջին ժամադրության օրը, նրանց մայրիկների ծննդյան տոնը և այլն:
Մի քանի փաստ Արմեն Խաչատրյանից
Աղջիկները չեն սիրում, երբ տղաները հարցեր են տալիս իրենց ընկերուհիների մասին: