Չարժե տխրել, եթե հայտնվեք Հելսինկիում'առանց բջջային հեռախոսի կամ դրամապանակի: Շուտով դուք հնարավորություն կունենաք վճարումներ կատարել առանց այդ պահին ձեզ մոտ կանխիկ գումար և բանկային քարտ ունենալու: Ֆինլանդիայում այժմ տեստավորման փուլում է գտնվում դեմքի ճանաչման մեթոդով վճարումներ կատարելու տեխնոլոգիան:
Ճանաչման ավտոմատ համակարգով վճարումներ և գնումներ կատարելու համակարգի ստեղծումը հոգացել է Uniqul ընկերությունը: Որպեսզի առևտրի կենտրոնում գնումներ անել կամ լցակայման կետից օգտվել, անհրաժեշտ է պարզապես նայել կամերային և սպասել անձի հաստատմանը: Բանկային հաշիվների և այլ ինֆորմացիայի ճշտումից հետո ձեզ կառաջարկվի հաստատել վճարումը:
Uniqul համակարգում պահվում են օգտվողի անձնական տվյալներն և նրա բանկային քարտերի մասին տեղեկատվություն: Ընկերությունը վստահեցնում է, որ բոլոր տվյալները ապահով պաշտպանված են զինվորական մակարդակի կոդավորմամբ:
Uniqul-ն աշխատում է PayPal և ստանդարտ բանկային քարտերով: Ծառայության արժեքը կախված կլինի վճարման ընդուման հաստատության և կամերայի միջև եղած հեռավորությունից: Առաջին մակարդակը 1-2 կմ դիապազոնով հեռավորությունն է, որի դեպքում ծառայությունը կարժենա ամսական 1 դոլար: Ամիսը 9 դոլար արժողությամբ երկրորդ մակարդակը ավելի մեծ տարածք կընդգրկի: Աշխատանքային դիապազոնը կախված կլինի տարծքում առկա տերմինալների քանակից: Որքան շատ, այնքան թանկ: