Զառան ինձ մեկ-մեկ ըսում է, թե վարչապետին «շատ եմ սիրում»: Դե ասեք, տեսնեմ, ոնց կարելի է «չսիրել», եթե տարիներ շարունակ նրա հարազատ եղբայրը ֆինանսական նվազագույն շարժ ունեցող «Նաիրիտում» ֆինանսական փոխտնօրեն էր աշխատում՝ իր բավական մեծ աշխատավարձով ավելացնելով պարապուրդի մատնված երբեմնի գիտանտի պարտքերը, իսկ «Հետքի» սկանդալային բացահայտումից հետո հրաժարական տվեց՝ շառից-փորձանքից հեռու սկզբունքով, ու նրան այլևս որևէ մեկը չի փոխարինելու, այսինքն չաշխատող «Նաիրիտում» կարող են յոլա գնալ առանց այդ հաստիքի: Դե գնա ու այս իշխանությանը մի «նախշի», հարգելի Զարուհի…