Հուլիսի 31-ին հայ-թուրքական սահմանին սպանված 35-ամյա հովվի' Մուստաֆա Ուլքեր հուղարկավորությունից հետո Աքյաքայի գյուղապետը, պատասխանելով լրագրողների հարցրեին, արձագանքել է ՌԴ ԱԴԾ սահմանային կառավարման մամուլի ծառայության ղեկավարի այն հայտարարությանը, որ հովիվը ինքն է առաջինը կրակ բացել սահմանապահների վրա:
Թուրքական «Զաման» պարբերականի տեղեկացմամբ'թուրք գյուղապետը մասնավորապես ասել է. «Ոչ մի ապացույց չկա, որ հովվի մոտ ատրճանակ է եղել: Իհարկե նրանք նման հայտարարություններ պետք է անեին, որպեսզի իրենց արդարացնեին: Սակայն հստակ է, որ նա հովիվ էր և նրա մոտ զենք չէր կարող լինել: Ակնհայտ է, որ ուժի կիրառումը չափից ավելին է եղել: Նրան մեջքից են խփել: Նրա մոտ բացի դանակից ուրիշ զենքի հայտնաբերվել»:
Պարբերականը նաև նշում է, որ հովիվը ազգությամբ ադրբեջանցի էր: