Ներկայիս Թուրքիայի Երզնկա (թուրքերեն՝ Էրզինջա) նահանգի դպրոցներից մեկում տղամարդը սպանել է կին աշխատակցին, ապա ինքնասպան եղել, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Երզնկա քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկի աշխատակից հանդիսացող տղամարդը այսօր՝ օգոստոսի 2-ին, որսորդական հրացանով կրակ է արձակել նույն վայրում աշխատող մի կնոջ վրա, ով տեղում մահացել է։

Կնոջը սպանելուց հետո տղամարդն ինքնասպանություն է գործել։

Սպանության շարժառիթների վերաբերյալ տեղեկություններ չեն տրամադրվում։ Չի նշվում նաև մահացածների անունները։ Դեպքի վերաբերյալ հետաքննություն է ընթանում։

allTurkey.am