Չգիտեմ ինչու Մաշա Մնջոյանը հենց սկզբից էլ այսպես կոչված «շոու բիզնես» ոտք դրեց ու ընդունվեց սվիններով: «Հայաստանի ձայնը» մրցույթում,անկախ ամեն ինչից, նա հաղթեց ու ստացավ արժանին, սակայն «Նոր ալիք» մրցույթում չնայած իր փայլուն ելույթներին, ժյուրին օբյեկտիվ չգտնվեց: Ուղղակի պետք չէր մասնակցել մի մրցույթի՝ ներկայացնելով հանրապետություն, երբ հանրապետությունդ չի կարողանում ապահովել մրցույթի ժյուրիի կազմի օբյեկտիվ գնահատումը: Քաջ գիտակցելով այս ամենը, Հայաստանում էլ արհեստականորեն ստեղծվում է տրամադրվածություններ, որպեսզի Մաշայի չհաղթելու դեպքում մեղքը «բարդվի» հենց իր վրա:Եթե ինչ որ ֆալշ նոտաներ և այլ թերացումներ էլ կային (քանի որ ես երաժշտության միայն սիրողական առումով եմ գիտակ, չեմ կարող հաստատ բան ասել) դա միայն այն բացասական լիցքերի պատճառով էր, որ ֆեյսբուքի կամ այլ ուղիների միջոցով ուղղվում էր դեպի Յուրմալա:
Հ.Գ. Զգեստի առումով էլ ասեմ, որ որոշողը ինքը չէր, թե ինչ հագնի, կազմակերպիչներին մեղադրեք, որ Հայաստանյայց սուղ միջոցներից 20000 դոլար են տրամադրել. կարծեղ թե մի հատ օլլիգարխի չափ չկար, որ մի գիշերում խաղատներում դրա հնգապատիկն են պարտվում: