Եթե աղջիկ եք, ունեք եղբայր և կասկածում եք, որ նա ծխում է, ուրեմն. Մամայի արև երդվում եմ չեմ ստուգի, եթե իմանամ մամային պապային չեմ ասի: հենց նոր օնլայն երդվեցիք որ նրան չեք մատնի, հիմա հանգիստ և առանց հետագայում երդումը դրժելու նպատակի ծանոթացեք նյութին:
Հիմա կխոսենք այն մասին, թե որտեղ են տղաների մեծ մասը (ում ծնողները տեղյակ չեն, որ իրենց երեխան ծխում է, պահում ծխախոտը և որքան է հավանական, որ նրանք կբռնվեն: Չնայած նկարից երևի ավելի լավ կհասկանաք
1. Շրջում են ձեռքում բռնած. բացահայտվելու հավանականությունը՝ 90%
2. Վարտիքի մեջ (ամենածայրահեղ դեպքում). բացահայտվելու հավանականությունը 0,9%
3. Գրպանում. կախված է նրանից, թե շալվարը նեղ է, թե ոչ: Նեղ շալվարի գրպանում պահելուց բացահայտվելու հավանականությունը 70% է, իսկ լայն շալվարինը՝ 30%
4. Նասկիների մեջ. ավանդական, վստահելի և հարմարավետ տարբերակ. բացահայտվելու հավանականությունը 10%: