Իմ սիրելի պայքարողներ և հաղթողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս այսօրվա առթիվ: Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ գեղ կանգնի՝ գերան կկոտրի: Միայն միասնական ջանքերով է, որ մենք կարող ենք հասնել մեր ուզածին:
Սակայն, ինչպես ասում են, հաղթական դիրքերն ամենավտանգավորն են: Այժմ որևէ կերպ չի կարելի թույլ տալ որևէ տիպի էյֆորիա, բավարարվածության զգացման գերակայություն անհրաժեշտության գիտակցման նակտմամբ, քանզի այդ պարագայում մենք ոչ միայն կկորցնենք նվաճվածը, այլև չենք կարողանա հասնել մեր երազանքին՝ հզոր և բարեկեցիկ պետությանը:
Ուստի պայքարը պետք է շարունակվի: Եվ որպես հաջորդ նպատակ առաջարկում եմ որդեգրել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման չեղյալ հայտարարումը: