Նախընտրական քարոզարշավից անցել է ընդամենը երկու օր, սակայն արդեն մի շարք տարբեր կալիբրի ԲՀԿ-ականներ հայտարարել են, որ սատարելու եւ ընտրելու են Սերժ Սարգսյանին: Դժվար չէ ենթադրել, որ հետագա օրերի ընթացքում այդ սատարումները զանգվածային բնույթ են կրելու, ու վերջնարդյունքում ունենալու ենք այն պատկերը, որ անկախ այն բանից, թե ինչ է հայտարարել ԲՀԿ կենտրոնական գրասենյակը, Բարգավաճը աջակցելու է ՀՀԿ թեկնածուին: Այսինքն՝ ամբողջապես բացահայտվում է ՀՀԿ-ԲՀԿ՝ վերջին մեկ տարվա ընթացքում խաղացված «առճակատման» ու «հակամարտության» ֆարսը: ԲՀԿ-ի համար առջեւում նոր կոալիցիայի տեսլականն է՝ այս կամ այն ձեւաչափով...