Տղամարդու ուղեղն ընդունակ չէ հասկանալ կանանց զգացմունքներն այնպես, ինչպես տղամարդկանցը։ Այս կարծիքին են հանգել Գերմանիայի Բոխում քաղաքի LWL համալսարանական հիվանդանոցի գերմանացի գիտնականներն իրենց անցկացրած հետազոտության արդյունքում:
Բանն այն է, որ նրանք 22 երիտասարդ տղամարդկանց թեստ են առաջարկել. ցուցադրել են 36 նկար, որոնցում պատկերված են եղել տղամարդու և կանացի աչքեր: Նրանք, սակայն, չեն տեղեկացրել, թե որ աչքը որ սեռին է պատկանում։ Այնուհետև գիտնականներն առաջարկել են ընտրել յուրաքանչյուր աչքին բնորոշ որևէ բառ, որը կնկարագրի այս կամ այն հույզը, օրինակ՝ «վախ», «անհանգստություն»:
Արդյունքում տղամարդիկ ավելի լավ են բնորոշել այն հույզերը, որոնք արտահայտել են հենց տղամարդկանց աչքերը։ Նրանք դժվարությամբ են կողմոնորշվել կանանց աչքերի արտահայտած հույզերը նկարագրելիս։
Գիտնականները բացատրում են. ինչպես ցույց է տվել ուղեղի սքանավորումը, դա պայմանավորված է ուղեղային զգայական կենտրոնով, որը պատասխանատու է նախկինում ունեցած սեփական ապրումներն այլ մարդկանց զգացմունքների հետ համեմատելու ունակության և դրա հիման վրա ուրիշի հոգեբանական վիճակը որոշելու համար։ Հաղորդում է meddaily.ru -ն: Ոչ միայն զգացմունքները, այլև կանանց մտքերը շատ տղամարդկանց համար դժվար է հասկանալը: Ժեստերը, միմիկան շատ բան են հուշում մարդու բնավորության մասին, բայց հաճախ տղամարդիկ չեն կարողանում գուշակել, թե ինչ է ուզում կինը, ինչն այնքան անհրաժեշտ է սիրո ներդաշնակության համար: Այնուամենայիվ, կան քայլեր, որոնք, տղամարդկանց խոսքով, մատնում են կնոջ մտադրությունները: