Ծանոթանալով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի` Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ արված հայտարարությանը, ու հատկապես ապշահար կարդալով քաղաքապետի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանի բացատրությունները վերոնշյալ հայտարարության մասին` հանկարծ հիշեցի հարգարժան Զոհրապի ֆեյսբուքյան գրառումները ոչ վաղ "անցյալում": Այդ հիշողություններին զուգահեռ մտքովս կարմիր թելի պես անցավ ժողովրդական ասացվածքը. "Շատ մի սիրի` ատել կա, շատ մի ատի` սիրել կա":