Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի Օմբուդսմեն Անատոլի Մունթեանուի հետ, ով համակարգում է Մոլդովայի
Խորհրհդարանական փաստաբանների աշխատանքը: Հեռախոսազրույցից ժամեր անց
Հայաստանի Օմբուդսմենը ստացել է հետևյալ ուղերձը.

«Հարգելի պարոն Կարեն Անդրեասյան,

Հայտնում եմ իմ ափսոսանքը վերջերս Հայաստանի Հանրապետության Խորհրդարանում ՀՀ
Սահմանադրական դատարանի կողմից կազմակերպված «Իրավունքի գերակայության
եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ
անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ տեղի ունեցած
միջադեպի վերաբերյալ:

Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունը, իհարկե, չի
արտացոլում Մոլդովայի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության
ազգային ինստիտուտի դիրքորոշումը նման նուրբ հարցի շուրջ:
Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնը, ինչպես նաև այլ պետությունների
օմբուդսմենների հաստատությունները ապաքաղաքականացված են և նրանց
գործողությունները բացառապես կենտրոնացած են մարդու իրավունքների պահպանման
դիտարկման ուղությամբ:
Մոլդոլվայի և Հայաստանի օմբուդսմենների գրասենյակները պահպանել են մշտապես
կայուն համագործակցության և փոխադարձ աջակցության հարաբերություններ, և
Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունները չպետք է
երկու հաստատությունների միջև գժտության պատճառ հանդիսանան:

Հուսով եմ, որ այն ինչ պատահեց Երևանում չի ազդի Մոլդովայի Հանրապտեության և
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանության ազգային
հաստատույթունների ավանդական հարգանքի և արդյունավետ համագործակցային
հարաբերությունների վրա: Օգտագործելով այս հնարավորությունը՝ ցանկանում եմ
վերահաստատել, որ այս երկու պետություններում մարդու իրավունքների խթանում և
պաշտպանություն իրականացնելու նպատակով օմբուդսմենի հաստատությունը բաց է
համագործակցության համար:

Անատոլի Մունթեանու
Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն, Խորհրդարանական փաստաբան»