Ասում եք, արտագաղթում են, փախնում են, դավաճան են, հայրենասեր չեն: Ասում եք վերադարձեք, միասին կառուցենք, միասին փոխենք մեր երկիրը: Ու՞մ մասին է խոսքը, ո՞վ պետք է վերադառնա, որ երկիրը փոխի, պատաշա՞րն է փոխելու, թ՞ե սվաղճին, վոդապռավոդչիկը՞, թե ջութակահարը: Երկրում մնացող մտավորականն ի՞նչ է անում, որ հիմա էլ ուզում եք, որ հեռացողները վերադառնան, ի՞նչ է, վախը սրտե՞րդ է ընկել, մենակ ե՞ք մնացել, շատվոր որ լինեք, իրար սիրտ կտա՞ք ու սիրտ կառնե՞ք: Ծիծաղելի եք:
Գան ի՞նչ անեն, սոված մեռնե՞ն, քռչերով ման գա՞ն, մթի մեջ նստե՞ն, նվաստացած զգա՞ն, օրվա հացի կարո՞տ: Իրոք, ասողին էլ լսող չկա, բոլորը ասող են, լսողները հեռացել են, հոգնել են սին կտերից, նրանք դրանցով չեն կշտանում, հոգնել են աուդիտորիա լինելուց: Նստել եք Անտալիայի մի հյուրանոցում, բացել եք ֆեյսբուքն ու հայրենասիրական կոչեր եք գրում: Այ մարդ ամառդ վայելի: Կուշտը սովածին խոշոր է բրդում: Ձեր աթոռի կռիվները ու՞մ է հետաքրքրում:
Գնացե՞լ են, լավ են արել, ուրիշներն էլ պիտի գնան: Ո՞վ որ էս երկրի արյունն է ծծկում, թող ինքն էլ իր լակոտի ու իր անառակ կնոջ հետ մնա ու դրոշակ ծածանի ու մի երկու հայրենասիրական երգ երգի:
Լոթի ու լոպազ հայրենասերներին եմ ասում, քսան սանտիանոց եղունգներով, բայց կարճ խելքով լրագրողուհիներին եմ ասում,երեսին թրաշ չաճած ջահել ակտիվիստին եմ ասում, քաղաքական գործիչներին եմ ասում, ով ամիսը մի մեկ միլիոն փող է ստանում, դուք ի՞նչ իրավունք ունեք գնացողին դատապարտելու: Օրական հազարներ են հեռանում, մնալու որ լիներ կմնային, քսան տարի առաջ հավատացին կտերին ու մնացին, ի՞նչ եղավ, զավակ տվեց հայրենիքին, բայց գազելի մեջ հարյուր դրամի համար, վարորդը պոռնիկ է անվանում զոհված ազատամարտիկի մորը, կռված տղեքը սոված են ման գալիս, հաշմանդամները մի երկու ամսվա թոշակ են տալիս բժշկական կամիսիային, որ կարգ ստանան: չինովնիկը գիտե, թե ինքը տեր է, իսկ մյուսներն իր ծառան, տո այ քոծ, շոպլիկ, գրասենյակի կռիս,մի մոռացի, որ էս կյանքը խիար է, էսօր ձեռդ է, վաղն էլ քամակումդ կհայտնվի:
Շինարարը մնաց, բայց աշխատանքի դիմաց ՝ ռոճիկի կեսը քցում արին, սոված մնաց, ուսանողի վարձ չկարողացավ տալ, աղջկան ամուսնացնելու գումար չունի, էլ չասեմ օժիտ տալու, տղան պարապ- սարապ ման է գալիս, որովհետև դիպլոմը ձեռը աշխատանք չկա, որ աշխատի: Ամբողջ օրը, թախտը գրկած՝ նստած են, ո՞վ նստած մարդուն փող կտա: Հլը մի հատ նրա կենսապայմաններին նայեք, հետո ճոռոմ-ճոռոմ խոսեք: Ով քնից շուտ ելավ հայրենասեր դառավ: Վերջ տվեք ձեր էդ քննադատություններին, դարդից են գնացել, անճարությունից են գնացել, ամոթից են գնացել, վիրավորանքից են գնացել, սովածությունից ու աղքատությունից են գնացել, առհամարված ու մերժված լինելուց են գնացել, խաբված ու հուսալքված լինելուց են գնացել: Կասե՞ք չկա նման բան, կասե՞ք, որ սխալ են հասկացել: Չեք ուզում որ մարդիկ հեռանան, մարդուն թողեք ապրի, հարկային բեռը հանեք ուսերից, բարձրացրեք կենսամակարդակը, աշխատատեղ տվեք: Չեմ հավատում, որ չկա, չեմ հավատում որ հնարավոր չէ, շատ էլ լավ հնարավոր է:
Ով այս երկրի արյունն է ծծում, թող ինքն էլ իր լակոտի ու իր անառակ կնոջ հետ մնա
15:25 - 3.Հուլիս.2013
Առաջարկում ենք նաև
18/10/24 18:00
Միրզոյանը և Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորման հարցը (տեսանյութ)
15/10/24 14:39
Էդ 1 տոննա թմրանյութն ինչպե՞ս կարող էր անցնել Հայաստան. Լուսինե Բադալյանը` Վահե Ղազարյանին (տեսանյութ)
01/10/24 12:19
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմավորել է Հայաստան ժամանած Իրանի նախագահի առաջին տեղակալին
30/09/24 12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
21/09/24 17:02
Ավետն Արցախից իր հետ Հայաստան բերեց իր ճագարը
02/08/24 13:20
Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
26/07/24 14:00
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն գտնում
19/07/24 17:00
Իրանից Հայաստան գազամատակարարումը կկրկնապատկվի
17/07/24 11:30
Իմ նկատմամբ հետախուզումը դադարեցվել է ոչ թե Հայաստանի կողմից, այլ՝ ինտերպոլի. Հայաստան գալ չեմ կարող. Վարդան Ղուկասյան
11/07/24 08:12
Փողը պակասեցրե՞լ են. «Փաստ»
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան