էսօր Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք միջոցառումների շրջանակում թատրոն էր Աճեմյանի անվան թատրոնում, Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի ներկայացումներից մեկն էր, ներկայացումը շատ լավն էր, բայց էտ չէի ասում.
նոր քաղաքապետը որ մտավ ներս, ասեցի էսա սազ վազելու են մոտը, բարևեն, գրկեն, պաչեմ, հավաքվեն կողքը, նենց ոնց որ միշտ լինում էր, երբ Վարդանիկն էր քաղաքապետ ու երբ հայտնվում էր ինչ որ մի տեղ, դառնում էր «դուշա կամպանիի», միանգամից սկսվում էր քծնանքն ու գովեստը
էս անգամ էտպես չեղավ, ճիշտ է Բալասանյանը փառատոնի բացումից առաջ խոսք ստացավ, խոսաց, բայց երբ մտավ թատրոնի դահլիճ, ուղղակի գնաց, իրա տեղը նստեց, հանրային շատ քիչ ուշադրությամբ
առակս ինչ կցուցանե ՝ միգուցե Վարդանիկը խարիզմատիկ էր ու լավ հռետոր, կարողանում էր հեղինակությամբ ու «քֆուրով» կազմակերպեր, Բալասանյանն էլ իհարկե ամենալավ քաղաքական գործիչը չէ, ու շատ դեպքերում բավական «համր», բայց ղեկավարի մասին ընկալումներում ահագին բան է փոխվել
իսկ ավանդապաշտ Գյումրու դեպքում էտ ահագին խոսուն առաջընթաց է
Հ.Գ. ներկայացումը ռուսերեն էր, ու երբեմն կային ոչ հայեցի արտահայտություններ , ասենք ՝ «չլեն», «տռախած», ու մերոնք քթների տակ սրտնեղում էին :Դ