Վանա լճի Աղթամար կղզում կրկին վերականգնման աշխատանքներ են մեկնարկել, փոխանցում են թուրքական աղբյուրները։

2007 թվականին վերանորոգված և որպես թանգարան գործող հայկական եկեղեցու տարածքում շինարարական և վերականգնողական աշխատանքներ կիրականացնի 50 հոգանոց խումբը։

Վերականգման աշխատանքները կիրականացվեն շուրջ 5000 քմ տարածքի վրա։ Նախատեսվում է դրանք ավարտել 6 ամիսների ընթացքում։

Վերականգնման աշխատանքներով նախատեսվում է վերականգնել վանական համալիրը, մատուռն ու հարավային պարիսպը։ Աշխատանքների համար առանձնացվել է շուրջ 700 հազար դոլար։

allTurkey.am