Սերգեյ-Յոժ Դանիելյանը գրել է.
«Աշխարհի ամենաթույլ դրամատուրգի անունով մայր թատրոն եք կոչել: Պեպոյին արձան եք կանգնեցրել թատրոնի բակում: Մի ստոր ռամիկ, որը պատրաստ էր մի քանի կոպեկով քրոջը ծախել Դարչոյին,,:
Հայտարարվում է մրցույթ՝ Սերգեյ Դանիելյանի արձանի համար, որպեսզի այն այսուհետև տեղադրվի Անգլիական այգում՝ ակադեմիական թատրոնի դիմաց: Խնդրում ենք արձանը կերտելիս մոտ լինել բնօրինակի տեսակին, արտաքին նկարագրին, հոգեկերտվածքին, նրա խաղացած դերերին...
Պարտադիր պայման է, որպեսզի ձեռքին լինի Մամեի ձեռնափայտը...
Միաժամանակ առաջարկվում է հանրապետության թատրոններից մեկին իր սեփական նախաձեռնությամբ հայտ ներկայացնել՝ տվյալ թատրոնը Սերգեյ Դանիելյան-Յոժի անունով կնքելու համար...
ՀՀ Ազգային գրադարանը, ի նշանավորումն Սերգեյ Դանիելյանի, նրան է նվիրում Գաբրիել Սունդուկյանի ,,Պեպո,, պիեսը...
Գուցե ազատ ժամին, մարդ է, էլի, կարդա ու իմանա, թե ինչն ինչոց է... Մեկ էլ իմանա, որ փողը եթե ,,ծախողն,, է տալիս, ապա դա շատ պարզ հայերենով կոչվում է օժիտ, արևմտահայերենով՝ դրամօժիտ (Հ. Պարոնյանի ,,Պռույգը,, վկա)...