1. Հաջողության համար լավագույն ժամանակը
Հաջողակ դառնալու և հարստանալու ավելի լավ ժամանակ չի կարող լինել, քան հենց հիմա: Այն, թե ինչպես եք դուք ապրում այսօր, որոշում է թե ինչպիսին եք լինելու ապագայում:
2. Հեռատես եղեք
Երբ ինչ-որ բան եք գնում, միշտ փորձեք հասկանալ դրա հետևանքները: Այսինքն ոչ միայն մտածեք թե ինչքան կծախսեք այժմ, այլ թե ինչքան միջոցներ կպահանջվի հետագայում (ոչ միայն գումարի տեսակետից, այլև ուժերի, ժամանակի… ):
3. Կայունություն
Շատ մարդկանց տրամադրվածությունը փողի նկատմամբ հաճախ փոփոխական է լինում: Չափից շատ են սիրում, երբ կարողանում են դրանցով գնումներ կատարել և դրանից հաճույք ստանալ: Չափից շատ են ատում, երբ զգում են դրանց պակասն ու իրենց կյանքի կախվածությունը դրանցից: Վերջին դեպքում պարտքով գումար կամ վարկ են վերցնում: Խուսափեք զգացմունքների հիման վրա գնումներ կատրելուց, և վարկային քարտերից:
4. Սխալ մոտեցում
Մարդկանց մեծ մասը փողն ընդունում են որպես արժեք: Բայց այդպես չպետք է լինի: Գումարն ընդամենը թղթեր է: Եթե դուք նպատակ դնեք ասենք' «ուզում եմ միլիոնատեր լինել», և հետևեք հենց այդ մտքին, ապա դուք 100.000 էլ չեք ունենա: Մինչդեռ եթե նպատակներ դնեք, որոնք իրականությանը համապատասխանում են և հստակ քայլերով կամաց-կամաց իրականացնեք դրանք, ապա դուք լավ կհարստանաք:
5.Փողն ընդդեմ արժեքի
Այնպիսի արժեք ստեղծեք, որը պետք է մնացածին, և այն ձեզ համար գումար կստեղծի: Շատ մարդիկ ովքեր վիճակախաղով մեծ գումարներ են շահել, շուտ էլ կորցրել են դրանք, որովհետև դրանցով արժեք չեն ստեղծել:
Ավելին այստեղ' http://goo.gl/3U90E