Հայտնի է, որ Հայաստանի հայ-թուրքական և հայ-իրանական սահմանային հատվածների վերահսկողության և պաշտպանության գործառույթն իրականացնում է Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը, մինչդեռ Վրաստանի և Ադրբեջանի հետ մեր ունեցած սահմանների վերահսկումն ու պաշտպանությունն իրականացնում են Հայաստանի սահմանապահ զորքերը: Հայ և ռուս սահմանապահների միջև եղած աշխատանքի այսօրինակ բաժանումը գուցե տրամաբանական էր 90-ականներին, երբ ԱՊՀ շրջանակներում նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանների որոշ հատվածների վերահսկումը հանձնված էր ռուսներին այն պատճառով, որ նորանկախ ԱՊՀ պետություններից որոշները' այդ թվում նաև Հայաստանը, չէին կարող լիարժեք կազնակերպել այդ սահմանների վերահսկումն ու պաշտպանությունը: Տարիների ընթացքում շատ բան է փոխվել և ռուսների կողմից նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանների վերահսկողությունը Վրաստանի մի շարք այլ պետությունների պարագայում վերացվել է, ինչը նաև այդ պետությունների անկախության և ինքնիշխանության մակարդակի բարձրացման վկայությունն է, մինչդեռ Հայաստանի մասով բան չի փխվել: Կարծում եմ, որ սա լուրջ խորհելու տեղիք է տալիս ու, թերևս, եկել է ժամանակը, գուցե ոչ միանգամից, սակայն աստիճանաբար ՀՀ սահմանապահ զորքերի բացառիկ տնօրինության տակ առնելու Հայաստանի պետական սահմանի իրանական հատվածն ամբողջությամբ, այնպես, ինչպես դա կա հայ-վրացական սահմանի պարագայում: Ընդ որում, ի տարբերություն մեր սահմանի վրացական հատվածի, որտեղ սահմանապահ ենթակառուցվածքներն ու ծառայությունն ընդհանրապես ստեղծվել են վերջին տարիներին զրոյից, հայ-իրանական սահմանային հատվածը դեռ խորհրդային տարիներից հիմնականում ապահովված է անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Այս քայլը տրամաբանական է նաև այն պատճառով, որ Արցախի' Իրանի հետ առկա սահմանի պահպանությունն իրականացնում են ոչ թե ռուս, այլ արցախցի սահմանապահները: Այս քայլը մի կողմից ցույց կտա, որ հայ-իրանական հարաբերություններում ավելացել է վստահության մակարդակը, մեր իրական ինքնիշխանության շրջանակն է ընդլայնվել, մյուս կողմից էլ հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ օգտագործել ռուս սահմանապահների մասնագիտական ներուժն ' այն ամբողջովին կենտրոնացնելով թե մեզ, թե իրենց համար առավել վտանգավոր ու խնդրահարույց թուրքական ուղղության վրա:
около минуты назад
Հայ և ռուս սահմանապահների միջև եղած աշխատանքի այսօրինակ բաժանումը գուցե տրամաբանական էր 90-ականներին
17:50 - 20.Հունիս.2013
Առաջարկում ենք նաև
12/03/24 14:10
Երևանը Մոսկվային տեղեկացրել է «Զվարթնոցում» ռուս սահմանապահների աշխատանքի դադարեցման մասին. Պեսկով
11/09/24 15:45
Սասունյան. Հայաստանը պետք է օգտագործի Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղած տարաձայնությունները
15/06/24 20:00
Ռուսաստանը ռեկորդային ժամանակում վերականգնեց Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը. Օվերչուկ
14/06/24 15:40
ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում. Մեդվեդև
28/02/24 18:30
Մեղրիով երթուղու նկատմամբ ՌԴ սահմանապահների վերահսկողությունը տրամաբանական է. Զախարովա
28/02/24 18:15
Հայաստանն ու Ադրբեջանը տվյալ փաստաթղթի նախագիծը կդնեն ներպետական շրջանառության մեջ․ ՀՀ փոխվարչապետ
22/01/24 17:20
Գարդման-Շիրվան-Նախիջևան միության անդրադարձը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բռնազավթման տնտեսական մոնոպոլիաներին
11/11/23 10:23
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներ
01/11/23 10:59
Ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Հայաստանի և Իրանի աշխատանքի և սոցիալական ոլորտը համակարգող նախարարների միջև
11/09/23 13:41
Հայ-ադրբեջանական սրացումը բացասաբար է անդրադառնում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ բանակցությունների վրա. Օվերչուկ
04/08/23 12:35
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց ռուս-հայկական գործընկերությանը վնաս հասցնելու Արևմուտքի փորձերի մասին
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան